Ալեքսեյ Ռեզնիկով. Ուկրաինացի օդաչուներն արդեն սկսել են սովորել F-16 կործանիչներ վարել
Ալեքսեյ Ռեզնիկով. Ուկրաինացի օդաչուներն արդեն սկսել են սովորել F-16 կործանիչներ վարել

Ուկրաինացի օդաչուներն արդեն սկսել են սովորել, թե ինչպես վարել F-16 կործանիչներ, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով, վարժանքներին, օդաչուներից բացի, մասնակցում են նաև ինժեներներ և տեխնիկներ։

Նրա խոսքով, օդաչուների պատրաստման նվազագույն ժամկետը վեց ամիս է։ Ինչպես նշել է Ռեզնիկովը, հրահանգիչները կհայտարարեն վերապատրաստման ավարտի մասին, երբ տեսնեն, թե ինչպես են Ուկրաինայի ռազմական և տեխնիկական անձնակազմը յուրացրել նոր հմտությունները։

«Նախապատրաստման այս ժամանակահատվածը որպես ուսումնասիրություն կծախսվի նախագիծը շարունակելու համար, որպեսզի հասկանանք, թե երբ կունենանք ինքնաթիռն ուղղակիորեն։ Նաեւ ամենակարեւորն այն է, թե որքան»,- ասաց Ռեզնիկովը։