Ալեքսեյ Ռեզնիկով. Կիևն այլևս չի համաձայնի այն պայմաններին, որոնք առաջարկել էր հենց ինքը՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Ուկրաինան այժմ պահանջում է Դոնբասի և Ղրիմի ամբողջական ապաօկուպացում
Ալեքսեյ Ռեզնիկով. Կիևն այլևս չի համաձայնի այն պայմաններին, որոնք առաջարկել էր հենց ինքը՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Ուկրաինան այժմ պահանջում է Դոնբասի և Ղրիմի ամբողջական ապաօկուպացում

Կիևն այլևս չի համաձայնի այն պայմաններին, որոնք առաջարկել էր հենց ինքը՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Ուկրաինան այժմ պահանջում է Դոնբասի և Ղրիմի ամբողջական ապաօկուպացում,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինան չի ընդունի արևմտյան գործընկերների առաջարկությունը բանակցային գործընթացի մեկնարկի վերաբերյալ և պահանջում է Դոնբասի և Ղրիմի ապաօկուպացում։

«Պատերազմի ժամանակ մենք շատ բան սովորեցինք, այդ թվում, որ չպետք է վստահենք մեր գործընկերների առաջարկած խաղաղ բանակցություններին։ Մենք ձեզ գաղտնիք կասենք, Բելառուսում և Ստամբուլում բանակցությունների ժամանակ մենք ռուսներին ասել ենք, որ բանակը վերադարձնեն փետրվարի 23-ի դիրքերը՝ բանակցությունները շարունակելու համար։ Այն ժամանակ դա հնարավոր էր։ Հիմա սա այլեւս հնարավոր չէ։ «Մինչև փետրվարի 24-ը» տարբերակն այլևս գոյություն չունի։ Մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ի դիրքերը, գնացե՛ք»,- հայտարարեց Ռեզնիկովը։