Ալեքսեյ Նավալնիի դաշնակիցները պնդում են, որ ծրագրվում էր նրան փոխանակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար դատապարտված անձի հետ

16:21, 26.02.2024

Ալեքսեյ Նավալնիի դաշնակիցները պնդում են, որ ընդդիմադիր քաղաքական գործչի փոխանակումը ծրագրված էր։

«Հենց այս օրերին պետք է փոխանակում կատարվեր։ Առաջարկ է արվել Պուտինին»,- գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը «X» սոցիալական ցանցում։

Մյուս կողմից, Նավալնիի դաշնակից Մարիա Պևչիխը YouTube-ի տեսանյութում նշում է, որ քննարկվել է Նավալնիի և ԱՄՆ երկու քաղաքացիների փոխանակումը Բեռլինում Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար դատապարտված Ֆեեսբեի սպա Վադիմ Կրասիկովի հետ։

«Փետրվարի 15-ի երեկոյան ես ստացել եմ հաստատում, որ բանակցությունները շարունակվում են և գտնվում են վերջնական փուլում։ Ալեքսեյը սպանվել է փետրվարի 16-ին»,- ասել է Պևչիխը։

Մինչ այդ գերմանական «Bild» հրատարակությունը գրել էր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Գերմանիան քննարկել են Նավալնիի փոխանակման հարցը նրա մահից առաջ։

Նմանատիպ