Ալեքսեյ Գոնչարենկո – Վալերի Զալուժնին տեղեկացրել են իր հրաժարականի մասին, սակայն պաշտոնական հրաման դեռ չկա

22:06, 29.01.2024

«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին տեղեկացվել է իր հրաժարականի մասին»,- այս մասին «Telegram»-ում գրում է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Գոնչարենկոյի խոսքով՝ Զալուժնին առաջարկվել է եվրոպական երկրներից մեկի դեսպանի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։

«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին տեղեկացվել է իր հրաժարականի մասին, թեև պաշտոնական հրաման դեռևս չկա։ Զալուժնին առաջարկվել է եվրոպական երկրներից մեկի դեսպանի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է»,- գրել է Գոնչարենկոն։

Նմանատիպ