Ալեքսեյ Արեստովիչ. Պորոշենկոն պատերազմ հրահրեց՝ սահմանադրության մեջ ներառելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը
Ալեքսեյ Արեստովիչ. Պորոշենկոն պատերազմ հրահրեց՝ սահմանադրության մեջ ներառելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասում է, որ Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման պատճառներից մեկը նախկին իշխանության կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության կուրսի Սահմանադրությամբ ամրապնդումն էր։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական լրատվամիջոցների եթերում։

«Պետրո Պորոշենկոն, երբ դա ներկայացրեց, դա իր անձնական նախընտրական «PR» տեխնոլոգիան էր։ Նա արդեն գիտեր, որ ՆԱՏՕ-ն մեզ երբեք չի ընդունի։ Այժմ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի մեջ վերջին բաժինն ունեն նրանք, ովքեր ընդունել և նպաստել են սահմանադրության մեջ այս նորմի ընդունմանը», – ասել է Արեստովիչը։