Ալեքսանդրու Մունտեանուն նշանակվել է Մոլդովայի վարչապետ

12:55, 24.10.2025

Գործարար Ալեքսանդրու Մունտեանուն նշանակվել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ։

Երկրի նախագահ Մայա Սանդուն հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի 24-ին՝ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։

Պետության ղեկավարը մաղթել է ապագա վարչապետին հաջողություններ այնպիսի թիմի ձևավորման գործում, որը «կբավարարի քաղաքացիների ամենակարևոր սպասելիքները»։

«Ես կցանկանայի նրան հաջողություն մաղթել այնպիսի կառավարության ձևավորման գործում, որը կարժանանա խորհրդարանի վստահությանը և կբավարարի քաղաքացիների ամենակարևոր սպասելիքները՝ խաղաղության պահպանում, երկրի ԵՄ անդամակցությանը նախապատրաստում, տնտեսության ամրապնդում և մարդկանց կենսամակարդակի բարելավում», – ասել է Մայա Սանդուն։

Նմանատիպ