Ալեքսանդր Ստաբ. Առևտրի, հակամարտության, կլիմայի կամ տեխնոլոգիաների հարցերը չեն կարող լուծվել միայն նման հայացքներ ունեցող երկրների հետ
President of Finland Alexander Stubb speaks to the media upon arriving for the meeting of the North Atlantic Council at the level of Heads of State and Government during the NATO summit in The Hague, the Netherlands, on June 25, 2025. (Photo by EMMI KORHONEN/LEHTIKUVA/Sipa USA) No Use Austria. No Use Switzerland. No Use Czech Republic. No Use Denmark. No Use Finland. No Use France. No Use South Korea. No Use Norway. No Use Poland. No Use Sweden.
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսը հայտարարել է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են առևտուրը, հակամարտությունը, կլիման կամ տեխնոլոգիաները, չեն կարող լուծվել միայն նման հայացքներ ունեցող երկրների կողմից։
Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ Եվրոպային անհրաժեշտ է նոր մոտեցում ժամանակակից աշխարհի նկատմամբ։
«Կան մարդիկ, ովքեր աջակցում են բազմաբևեռ աշխարհին, որը գործարքային է, հիմնված է գործարքների և շահերի ոլորտների վրա։ Մենք աջակցում ենք միջազգային ինստիտուտների, կանոնների, նորմերի և համագործակցության գաղափարին։ Ժողովրդագրական, տնտեսական պատճառներով գլոբալ Հարավը կորոշի հաջորդ աշխարհակարգը։ Ինչպե՞ս ստեղծել արժեքային առաջարկ։ Ես փորձում էի ասել, որ մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է արժեքային ռեալիզմի վրա։ Այսպիսով, մենք պետք է հավատարիմ լինենք մեր արժեքներին, որոնք են՝ մարդու իրավունքները, հիմնարար իրավունքները, ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը, բայց լինենք իրատես։ Դուք չեք կարող լուծել առևտրի, հակամարտության, կլիմայի կամ տեխնոլոգիայի հարցերը միայն նման հայացքներ ունեցող երկրների հետ», – նշել է Ալեքսանդր Ստաբը։