Ալեքսանդր Լուկաշենկոն ցրեց կառավարությունը
Ալեքսանդր Լուկաշենկոն ցրեց կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցրեց կառավարությունը: Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է պետական հեռուստատեսության ուղիղ եթերով​​: Նրա խոսքով, որ արդեն ստորագրել է համապատասխան որոշումը: Տեղեկությունը հաղորդում է տեղական մամուլը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախագահի հետ հանդիպմանը քննարկվել էր նախարարների կաբինետի նոր կազմի հարցը: Նշված հանդիպմանը ներկա էին Բելառուսի Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի պետքարտուղարը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան