Ալբանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձերբակալվել են Ռուսաստանի երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացիներ, ովքեր փորձել են մտնել զենքի գործարան
Ալբանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձերբակալվել են Ռուսաստանի երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացիներ, ովքեր փորձել են մտնել զենքի գործարան։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։
«Ձեռնարկություն փորձել են մտնել ռուսական եւ ուկրաինական անձնագրերով երեք քաղաքացի։ Ձեռնարկության անվտանգության աշխատակիցներն անհապաղ գործեցին, սակայն օտարերկրյա երկրի երեք քաղաքացիներին կանգնեցնելու ջանքերի ընթացքում մեր երկու զինծառայողներ վիրավորվեցին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ալբանիայի վարչապետի խոսքով՝ ձերբակալվածները մեղադրվում են լրտեսության մեջ։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացի, 24-ամյա Մ.Զ.-ն մտել է ձեռնարկության տարածք եւ նկարվել։ Նախարարությունից հայտնում են, որ նշված անձը ձեռնարկության անվտանգության աշխատակիցների աչքի առաջ օգտագործել է մի տեսակ սփրեյ։ Ռուսաստանի երկրորդ քաղաքացի Ս.Տ.-ն 33-ամյա կին է, իսկ Ուկրաինայի քաղաքացի Դ.Ա.-ն 24 տարեկան է։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Ալբանիայի կենտրոնական մասում գտնվող «Գրամ»-ում գտնվող ձեռնարկությունը խորհրդային տարիներին օգտագործվել է «Կալաշնիկով» հրազենի արտադրության համար։