«Ալ Քաիդա արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորման պարագլուխ, Խալիդ Բատրաֆը ձերբակալվել է Եմենում
«Ալ Քաիդա արաբական թերակղզում» (AQAP) ահաբեկչական խմբավորման պարագլուխ, Խալիդ Բատրաֆը անցած տարի հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում,- այս մասին նշված է մոնիտորինգի խմբի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցում:
Ըստ զեկույցի հեղինակների, նույն գործողության ընթացքում սպանվել է խմբի ղեկավարի տեղակալ՝ Սաադ Ատեֆ Ալ-Ավլակը:
2018 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել, Խալիդ Բատարֆիի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար: «Ալ Քաիդան արաբական թերակղզում» խմբավորումը ստեղծվել է 2009 թվականին և գործում է հիմնականում Եմենում: