Ակընկալում ենք, որ բոլոր կուսակցությունները կկարողանան հաղթահարել տարբերությունները, որպեսզի խորհրդարանի բոլոր ընտրված անդամները, չնայած ընտրական գործընթացի տարբերվող գնահատանքի, խորհրդարանում զբաղեցնեն իրենց տեղը. Վրաստանում Եվրամիության ներկայացուցչություն
Եվրամիությունը հստակ աջակցում է ժողովրդավարական գործընթացներին և իրավական շրջանակի պաշտպանությանը, Վրաստանին անհրաժեշտ է արդյունավետ խորհրդարան, որպես քաղաքական բանավեճի կենտրոնական ֆորում, որտեղ բոլոր կողմերը միասին, կաշխատեն ասոցացման համաձայնագրով նախատեսված մեր ընդհանուր պարտավորություններին համապատասխան, բարեփոխումներ իրականացնելու համար,- այս մասին ասված է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության կողմից, Վրաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների առաքելությունների ղեկավարների համակարգմամբ տարածած մեկնաբանության մեջ:
Նշվում է նաև, որ նրանք ակնկալում են, որ բոլոր քաղաքական կուսակցությունները կկարողանան հաղթահարել իրենց միջև եղած տարաձայնությունները, որպեսզի բոլոր ընտրված պատգամավորները, չնայած ընտրական գործընթացի վերաբերյալ տարբեր գնահատականներին, իրենց տեղը զբաղեցնեն խորհրդարանում:
«2020 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը միջազգային դիտորդների համատեղ հայտարարությանը, որը հրապարակվել է առաջին փուլից հետո և սպասում ենք ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի վերջնական զեկույցին, ներառյալ հանձնարարականները, բացահայտված թերությունները վերացնելու համար:
Մենք անհանգստացած ենք ընտրությունների գործընթացի հանդեպ անվստահությունից, որն ազդել է ընտրական գործընթացի վրա, ինչպես նաև այն փաստից, որ ընդդիմության թեկնածուները չեն մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին:
Եվրամիությունը հստակ աջակցում է ժողովրդավարական գործընթացներին և իրավական շրջանակի պաշտպանությանը: Վրաստանին անհրաժեշտ է արդյունավետ խորհրդարան, որպես քաղաքական բանավեճի համար կենտրոնական ֆորում, որտեղ, ասոցացման համաձայնագրով նախատեսված մեր ընդհանուր պարտավորությունների համաձայն, բոլոր կուսակցությունները միասին կաշխատեն բարեփոխումներ իրականացնելու համար:
Հետևաբար, մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները կկարողանան հաղթահարել իրենց միջև եղած տարաձայնությունները, որպեսզի բոլոր ընտրված պատգամավորները, չնայած ընտրական գործընթացի վերաբերյալ տարբեր գնահատականներին, իրենց տեղը զբաղեցնեն խորհրդարանում:
Մենք կոչ ենք անում խորհրդարանի անդամներին, օգտագործել Վրաստանի քաղաքացիների կողմից իրենց տրված մանդատները, որ քննարկեն չլուծված քաղաքական հարցերը և ստեղծեն լավագույն հիմք ապագա ընտրությունների համար, հավակնոտ ընտրական և դատական բարեփոխումների ճանապարհով:
Խորհրդարանը պետք է նաև իր ամբողջ դերը կատարի համավարակի պատճառով երկրի առջև ծառացած առողջապահական և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման գործում:
Մենք լիովին աջակցում ենք յուրաքանչյուր քաղաքացու կողմից խոսքի ազատության և խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքը և դատապարտում ենք բռնության ցանկացած փորձ կամ բռնություն պարունակող սպառնալիք: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից, իսկ իշխանություններին՝ պահպանել օրենքի գերակայությունը, այդ թվում` ցանկացած մեղադրանքի հավաստի և արագ քննության միջոցով, որին կհաջորդեն թափանցիկ և արդար դատավարություններ:
Այսօր մեծամասնության և ընդդիմության կուսակցությունների քաղաքական առաջնորդները մեծ պատասխանատվություն ունեն, որ ընդհանուր լեզու գտնեն, ինչը Վրաստանին հնարավորություն կտա արդյունավետորեն շարունակել ժողովրդավարական ուղին և իրականացնել եվրոպական օրակարգը` ելնելով Վրաստանի, իր քաղաքացիների և Եվրամիություն-Վրաստան հարաբերությունների նախատեսմամբ: Եվրամիությունը կրկին պատրաստ է աջակցել Վրաստանին այս ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ, որը տարածվել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: