Հետազոտությունը ցույց է տալիս, Վրաստանի բնակչության գիտելիքների բարձր մակարդակը  COVID-19-ի մասին և դրական արձագանքը իրականացրած միջոցների հանդեպ. ԵՄ ներկայացուցչություն
Հետազոտությունը ցույց է տալիս, Վրաստանի բնակչության գիտելիքների բարձր մակարդակը COVID-19-ի մասին և դրական արձագանքը իրականացրած միջոցների հանդեպ. ԵՄ ներկայացուցչություն

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարում է, որ հետազոտությունը ցույց է տալիս, Վրաստանի բնակչության գիտելիքների բարձր մակարդակը «կովիդ 19»-ի մասին  և դրական կախվածությունը համավարակի դեմ պայքարում կատարված քայլերի հանդեպ:

Եվրամիության ներկայացուցչության հաղորդմամբ, «կովիդ 19»-ի դեմ պայքարին ներգրավված կողմերին առցանց ձևաչափում ներկայացվել է Վրաստանում կորոնավիրուսի ֆոնին բնակչության գիտելիքների, ռիսկերի ընկալմանը, կանխարգելիչ վարքին և վստահության ուսումնասիրությանը վերաբերող հաշվետվությունը: Հետազոտությունը անց է կացվել Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հետ համաձայնեցմամբ, առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բաժնի և Վրաստանի գրասենյակի ու ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի կողմից, առողջապահության համաշխարհային կազմակերպության և Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Հեռախոսային հարցումն անցկացվել է ապրիլի 21-ից մայիսի 15-ը, երեք փուլով, մեկ շաբաթյա ընդմիջումներով և ընդգրկել է երկրի բոլոր մարզերը (բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի):

Արդյունքների համաձայն, հարցվածների 76-84 տոկոսը գտնում է, որ Վրաստանի կառավարությունը «կովիդ 19»-ի դեմ ձեռնարկել է համարժեք քայլեր և գործել է ժամանակին: Այս գործընթացին մասնակից կառավարական կազմակերպությունների հանդեպ վստահությունը բարձր է:

Ավելի քան 90 տոկոսը քաջատեղյակ է վարակի ախտանիշներին և նրա փոխանցման եղանակների մասին, նույնքանն էլ գիտեն պաշտպանիչ միջոցների մասին: Մոտ 55 տոկոսը կարծում է, որ վարակման հավանականությունը ցածր է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ գյուղի բնակչությունը ի տարբերությամբ քաղաքի բնակիչների «կովիդ 19»-ի մասին ավելի քիչ տեղեկացված են և նրանց դիրքորոշումը վարակի հանդեպ նվազ լուրջ է:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Կատալին Գերմանը հայտարարում է, որ Եվրամիությունը Վրաստանին «կովիդ 19»-ի ճգնաժամի դեմ պայքարելու գործում օգնում է տարբեր ճանապարհներով: