Եվրամիության ներկայացուցչությունում Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ քաղաքական գործիչների հետ հանդիպումները շարունակվելու են նաև այսօր

09:49, 14.03.2021

Եվրամիության ներկայացուցչությունում, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ քաղաքական գործիչների հետ հանդիպումները կշարունակվեն նաև այսօր:

Առավոտից նախատեսված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միության առաջնորդների հանդիպումը Քրիստիան Դանիելսոնի հետ: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Վրացական երազանքը» հանդիպմանը ներկայացնելու են կուսակցության նախագահ՝ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության քաղխորհրդի անդամ, Շալվա Պապուաշվիլին:

Բացի այդ, Եվրամիության ներկայացուցչությունում նախատեսված է հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Երեկ կայացած հանդիպումներից հետո, Եվրամիության ներկայացուցչության գրասենյակը դեսպաններն լքեցին առանց մեկնաբանության: Հանդիպմանը ներկա էին Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը և ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: Երեկ, ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումներից հետո, դեսպանները ութ ժամից ավել գտնվում էին Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում:

Նմանատիպ