Աջարիայում ակտիվորեն ընթանում է «Կովիդ 19»-ի դեմ պատվաստման գործընթացը
Աջարիայում հիվանդանոցային հատվածին, առողջության առաջնային կենտրոններին և գյուղական ամբուլատորիաներին զուգահեռ, կովիդի դեմ պատվաստումներն ընթանում են նաև կազմակերպված հաստատություններում։ Այսօր արտագնա բրիգադի կողմից պատվաստումն իրականացվել է «Fast Track Textile Ltd» կարի արտադրամասում։ Զուգահեռաբար տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում այն աշխատակիցների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնում պատվաստվելուց։
Հանդիպմանը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առավելությունների մասին, աշխատակիցների հետ զրուցել են Աջարիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Մարի Զանաքիձեն և Աջարիայի հանրային առողջության կենտրոնի Բաթումիի բաժանմունքի ղեկավար Նեստան Շերվաշիձեն, ինչպես նաև պատասխանել են նրանց հարցերին:
Ներկայում Աջարիայում իրականացվել է 235 107 պատվաստում, պատվաստված է թիրախային կոնտինգենտի 66,8%-ը։ Պատվաստումը կատարվել է 12-ից 15 տարեկան 73 դեռահասների և 16-ից 17 տարեկան 2052 դեռահասների համար: