Աջարիայի գերագույն խորհրդի շենքի մոտ իրավապահները ձերբակալել են երկու ցուցարարի

Աջարիայի գերագույն խորհրդի շենքի մոտ իրավապահները ձերբակալել են բողոքի ցույցի երկու մասնակցի:

«Այլընտրանք» ոչ կառավարական կազմակերպության անդամներ Խաթունա Բերիձեին և Թեմուր Բերիձեին իրավապահները ձերբակալել են այն ժամանակ, երբ շենքի վրա փակցնում էին կպչուն պիտակներ:

Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Ճեիշվիլու հայտարարությամբ, նրանց ձերբակալել են անհնազանդության պատճառով:

Նրա խոսքով, Խաթունա Բերիձեն և Թեմուր Բերիձեն չեն ենթարկվել պարիսպներից իջնելու մասին իրավապահների նախազգուշացմանը: