ԱՀԿ. Շնչադիմակ կրելու ցուցանիշը 95 տոկոսի հասցնելու դեպքում, կարանտին հայտարարելու կարիք այլևս չի լինի
ԱՀԿ. Շնչադիմակ կրելու ցուցանիշը 95 տոկոսի հասցնելու դեպքում, կարանտին հայտարարելու կարիք այլևս չի լինի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեի խոսքով, շնչադիմակ կրելու ցուցանիշը 95 տոկոսի հասցնելու դեպքում, Երոպայում կարանտին հայտարարելու կարիք այլևս չի լինի:

Այս մասին տեղեկությունը տարածում է «Բիբիսին»:

«Եվրոպան կրկին համավարակի կենտրոնն է՝ ԱՄՆ-ի հետ միասին: Թունելի վերջում լույս չի երևում, սակայն առջևում բարդ 6 ամիսներն են: Շնչադիմակ կրելը համադեղ չէ և այն անհրաժեշտ է կատարել այլ միջոցների պաշտպանության հետ մեկտեղ: Եթե շնչադիմակ կրելու ցուցանիշը բարձրացվի 95 տոկոսի, կարանտին հայտարարելու անհրաժեշտություն այլևս չի լինի»,- հայտարարել է Կլուգեն:

Եվրոպայում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 29 հազար մարդ: Հանս Կլուգեի խոսքով, Եվրոպայում կորոնավիրուսից յուրաքանչյուր 17 վայրկյանում մահանում է մեկ մարդ: