ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը Գիորգի Գախարիայի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանին, որպեսզի երկիրը կովիդ պատվաստանյութի առաջին չափաբաժինը որքան հնարավոր է շուտ ստանա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանոմ Հեբրեսեյուսի միջև կայացել է հեռախոսազրույց:
Զրույցի հիմնական թեմաներն էին՝ համաշխարհային համավարակային տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը, համավարակի դեմ պայքարում Վրաստանի կառավարության արդյունավետ ջանքերը և առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը, Վրաստանում պատվաստվելու ժամանակին մեկնարկի տեսանկյունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը բարձր գնահատեց Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը, ինչպես վարակի տարածումը կանխելու առաջին փուլում, այնպես էլ երկրորդ ալիքի պայմաններում վարակի տարածման և վարակվածների կառավարման տեսանկյունից:
Ուշադրություն է դարձվել հիվանդանոցային ոլորտում գոյություն ունեցող իրավիճակին, կլինիկական հյուրանոցների դերին և առաջնային առողջապահության շրջանակի աշխատանքին, թեթև հիվանդներին տանը բուժելու գործում: Նշվեց նաև ինտենսիվ փորձարկման ծրագրի կարևորությունը, վարակվածների ժամանակին բացահայտման, մեկուսացման և վարակի տարածումը դադարեցնելու գործում:
Զրույցը վերաբերել է նաև կովիդ պատվաստման գործընթացի մեկնարկին աշխարհում և վարչապետի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի գործունեությանը, որն ակտիվորեն աշխատում է ինչպես Վրաստան պատվաստանյութը ժամանակին ներմուծելու, այնպես էլ ենթակառուցվածքային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Մեկ անգամ ևս ընդգծվել է այն փաստը, որ բացի COVAX հարթակի, ակտիվ գործընկերային փուլում են բանակցությունները միջազգային գործընկերների և պատվաստանյութեր արտադրողների հետ, որոնք իրականացվում են պետության, արտաքին գործերի նախարարության և արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանին, որպեսզի երկիրը կովիդ պատվաստանյութի առաջին չափաբաժինը որքան հնարավոր է շուտ ստանա:
Նշվել է, որ Վրաստանի և առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև հաջող համագործակցության ևս մեկ օրինակ է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի այցը Վրաստան:
Վարչապետը նշել է, որ Վրաստանը կշարունակի սերտ համագործակցել առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, ինչպես СOVID 19-ի կառավարման, այնպես էլ հետագա առողջապահական բարեփոխումների իրականացման գործում:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: