ԱՀԿ գիտնականների նոր խումբը կուսումնասիրի կորոնավիրուսային նոր հարուցիչների ծագումը

23:18, 13.10.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծում է 26 փորձագետներից բաղկացած նոր գիտական-խորհրդականների թիմ՝ կորոնավիրուսային նոր պաթոգենների ծագումն ուսումնասիրելու համար:

Փորձագետներից մի քանիսը Ուհանի քննչական առաքելության թիմի անդամներ են:

«Նոր հարուցիչների ծագման պարզումը էական նշանակություն ունի ապագա համաճարակների կանխարգելման համար», – ասել է կազմակերպության նախագահ Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը:

Նմանատիպ