Ահաբեկչության մեջ մեղադրվող Սյուֆ Բորչաշվիլու մտերիմները պահանջում են նրան ազատ արձակել
Պանկիսիի կիրճի Ջողոլո գյուղում ահաբեկչության մեղադրանքով երեք տարի առաջ ձերբակալված Այուֆ Բորչաշվիլու ընտանիքի անդամները և մտերիմները հավաքվել են Բորչաշվիլուն ազատ արձակելու պահանջով:
Այուֆ Բորչաշվիլու մայրը, Մարիամ Բորչաշվիլին ասում է, որ Այուֆը բանտում է միայն այն պատճառով, որ Թարխան Բաթիրաշվիլու հետ ուներ լավ հարաբերություն: Մայրը բացառում է որդու կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ և հայտարարում, որ իր որդին անմեղ է: Տանը նրան սպասում է 9 փոքր տարիքի երեխան և հիվանդ կինը:
Այուֆ Բորչաշվիլուն դատախազությունը մեղադրում է կիրճում բնակվող երիտասարդներին, այդ թվում անչափահասներին, պատերազմելու համար, Սիրիա տեղափոխելու մեջ: