Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի
Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է անում այն մարդկանց, ովքեր իր խոսքով, ժամկետներ են դնում վարչապետի հրաժարականի մասին, հանդարտվեն, քանի որ թայմերը առնվազն մեկ տարի չի զանգի:

Նշված հայտարարությունը վարչապետն այսօր արել է կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցին, որտեղ հայտարարել է կառավարական փոփոխությունների մասին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեի փոխարեն ներկայացրել Մաիա Ցքիտիշվիլուն:

«Որպեսզի կառավարության վարչությունում անցկացվող ճեպազրույցները չլինեն ձանձրալի, ասեմ, որ այն մարդիկ, որոնք ագռավների պես պտտվում են կառավարության վարչության 11-րդ հարկի շուրջ և ժամկետներ դնում վարչապետ Կվիրիկաշվիլու պաշտոնաթողության մասին, այդ թայմերը առնվազն մեկ տարի չի աշխատի»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: