Քվեմո Սվանեթիում աղետն ստեղծել է խնդիրներ: Վարարած Մուխրա գետը տարել է Տվիբի գյուղի հետ կապող գետը, որի պատճառով գյուղի կապը արտաքին աշխարհի հետ կասեցվել է:
Բացի այդ, առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Դուրա և Էսիերի գյուղերում, որտեղ գետը տարել է ներքին ճանապարհները կապող երկու կամուրջ:
Լենտեխիի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Լևան Չանքսելիանիի փոխանցմամբ, այս պահի դրությամբ, բնակչությունը չի տուժել, սակայն տեղումները շարունակվելու դեպքում վտանգ կսպառնա նաև բնակավայրերին: