Աֆղանստանում վրաց զինծառայողները նշել են Սուրբ ծնունդը (վիդեո)

Աֆղանստանում, Բագրամի բազայում կենտրոնացած Վրաստանի պաշտպանության  ուժերի երկրորդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի զինծառայողները նշել են Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Սուրբ ծննդյան պատարագը մատուցել է գումարտակի քահանա Իոսեբ Էսակիան և օրհնել անձնակազմը:

Պատարագին ներկա են գտնվել վրաց զինծառայողները և տարբեր ազգության ռազմական և քաղաքացիական անձինք: