Աֆղանստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 73 մարդ
Աֆղանստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 73 մարդ

Աֆղանստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 73 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, հաղորդում է BBC-ն։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ավտոբուսը տեղափոխում էր Իրանից արտաքսված աֆղան միգրանտների։

Քաբուլ ուղևորվող ավտոբուսը հրդեհվել է Հերաթ նահանգում բեռնատարի և մոտոցիկլետի հետ բախվելուց հետո։ Ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ, ինչպես նաև այլ տրանսպորտային միջոցներից երկու մարդ զոհվել են։

Ոստիկանության տվյալներով՝ վթարի պատճառը ավտոբուսի վարորդի արագության գերազանցումն ու անփութությունն է։