Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Գրիգոլ Վաշաձեն
Աֆղանստանի իսլամական հանրապետությունում տեղակայված երկու ռազմաբազաներում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Գրիգոլ Վաշաձեն Սալոմե Զուրաբիշվիլուն հաղթել է 90 ձայնով:
Բագրամի և Մազար-ի-Շարիֆի բազաներում բացված երկու ընտրատեղամասերում, «Ազգային շարժման» թեկնածուն ստացել է 452 ձայն, իսկ «Վրացական երազանքի» կողմից աջակցության ստացած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ 362:
Հատկանշական է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում արդյունքը հակառակն էր: Հոկտեմբերի 28-ի ընտրություններին Աֆղանստանի երկու ընտրատեղամասերում, Բագրամում և Մազար-ի-Շարիֆում հաղթել էր Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ստացել էր 397 ձայն, իսկ նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 261 ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս պահի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 59.6%-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 40.4%: