Աֆղանստանի արևելյան մասում կառավարական շենքի վրա իրականացվել է հարձակում, որին մասնակցել են զինված անձինք և մահապարտ ահաբեկիչը:
Տեղի իշխանության տեղեկությամբ, վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխա և կին: Դեպքը տեղի է ունեցել Ջալալաբադ քաղաքում:
Հարձակվողները կառավարական շենքի տարածքում գործարկել են պայթուցիկ սարք, որից հետո կրակ են բացել շենքի ուղղությամբ:
Տեղում մինչ այժմ շարունակվում են բախումները: