Աֆղանստանում կառավարական շենքի վրա իրականացվել է հարձակում

15:27, 18.09.2019

Աֆղանստանի արևելյան մասում կառավարական շենքի վրա իրականացվել է հարձակում, որին մասնակցել են զինված անձինք և մահապարտ ահաբեկիչը:

Տեղի իշխանության տեղեկությամբ, վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխա և կին: Դեպքը տեղի է ունեցել Ջալալաբադ քաղաքում:

Հարձակվողները կառավարական շենքի տարածքում գործարկել են պայթուցիկ սարք, որից հետո կրակ են բացել շենքի ուղղությամբ:

Տեղում մինչ այժմ շարունակվում են բախումները:

Նմանատիպ