Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1227 նոր դեպք
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1227 նոր դեպք և վարակից զոհվել է 12 մարդ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը:
Այս պահի դրությամբ երկրում բուժումը շարունակում է 13 032 վարակակիր:
Կորոնավիրուսի տարածումից մինչ օրս Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի 59 509 դեպք, մահացել է 708 վարակակիր: