Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 215 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 215 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ:
Համապատասխան տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից գործող շտաբը:
Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, վերջին 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 117 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում հաստատված է կորոնավիրուսի 41 519 դեպք, այդ թվում ապաքինվել է 39 129 պացիենտ, մահացել՝ 605-ը:
Այժմ երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 1785: