Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1242 նոր դեպք, մահացել է 15 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1242 նոր դեպք, մահացել է 15 պացիենտ:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, վերջին մեկ օրում Ադբրեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 551 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 58 282 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 45 030 պացիենտ, մահացել է 768 վարակակիր: Այս պահի դրությամբ, երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 45 030 պացիենտ, մահացել՝ 768 վարակակիր: Այս պահի դրությամբ, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 11 159: