Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1202 դեպք, մահացել է 18
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1202 դեպք: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը: Վերջին մեկ օրում զոհվել է 18 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, Ադրբեջանում վարակվել է 68 594 մարդ: Նրանցից ապաքինվել է 51 007-ը, մահացել՝ 885-ը:
Այժմ Ադրբեջանի հիվանդանոցում կորոնավիրուսից բուժում է ստանում 16 702 մարդ: