Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1095 նոր դեպք, մահացել է 12 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոանվիրուսի 1095 նոր դեպք, մահացել է 12 պացիենտ: Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 547 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 55 269 դեպք, այդ թվում, ապաքինվել է 43 543 պացիենտ, մահացել է 730 վարակակիր:
Այս պահի դրությամբ, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10 966 է: