Ադրբեջանում հերքում են տեղեկությունը, թե լրտեսության մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանում գտնվող գործակալին
Ադրբեջանում հերքում են տեղեկությունը, թե լրտեսության մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հանինգը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանում գտնվող գործակալին։
Ադրբեջանում պարզաբանել են, որ այդ գործում երկրի ներգրավվածության մասին տեղեկատվությունն անհիմն է։
«Գործողության հետևում կանգնած ուժերի չարամիտ դիտավորությունը Ադրբեջանի և Գերմանիայի միջև հարաբերությունները վնասելն է», – նշված է հայտարարության մեջ։
Ի գիտություն, գերմանական հրատարակության հետաքննության համաձայն՝ հետախուզական ծառայության նախկին ղեկավարն ապօրինաբար ձեռք է բերել ավելի քան 2000 գաղտնի փաստաթուղթ և այդ տվյալներն օգտագործել օտարերկրյա գործակալի հետ շփվելիս։ Der Spiegel պարբերականի հետաքննության համաձայն՝ գաղտնի տեղեկատվությունը ձեռք բերելուց հետո, հավանաբար, փոխանցվել է Ադրբեջանում գտնվող կոնտակտին։