Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին

14:21, 07.12.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ կարգի, պետք է ապահովի, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեն 2024 թվականի փետրվարի 7-ին և անցկացվեն Ադրբեջանի Հանրապետության Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականին, հետևաբար հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2025 թվականի ապրիլին։

Նմանատիպ