Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք: Մահացել է 11 մարդ, ապաքինվել՝ 340 պացիենտ: Տեղեկությունը տարածում է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի 52 137 դեպք, նրանցից 42 033 պացիենտ ապաքինվել է, մահացել՝ 699-ը: Այժմ բուժում է ստանում 9405 մարդ:
Վերջին 24 ժամում Ադրբեջանում անցկացվել է 11 426 թեստ: