Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 426 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 426 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 426 նոր դեպք, ապաքինվել է 515 պացիենտ, մահացել է 13 մարդ:

Տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:

Ընդհանուր առմամբ, համավարակի տարածումից ի վեր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 330 269 դեպք, որտեղից ապաքինվել է 315 415 վարակված, մահացել է 4 792 մարդ: Մայիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 10 062:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3 694 մարդ: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 1 223 մարդ, իսկ երկրորդ դեղաչափը ՝ 2 471 քաղաքացի:

Պատվաստումների մեկնարկից ի վեր երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 798 743 քաղաքացի: Դրանցից պատվաստանյութի առաջին դեղաչափը տրվել է 1 032 054 քաղաքացու, իսկ երկուսը 766 689 քաղաքացու: