Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 239 նոր դեպք և վարակից զոհվել է 25 մարդ: Տեղեկությունը տարածում է երկրի օպերատիվ շտաբը:
Այսօրվա տվյալներով, երկրի մասշտբով բուժում է ստանում 22 256 կորոնավարակակիր պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի 81 397 հաստատված դեպք, զոհվել է 1030 մարդ: