Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, ապաքինվել է 273 վարակակիր, իսկ մահացածների թիվը ավելացել է երկուսով:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Բացի այդ, հունիսի 8-ի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 515:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 334 849 դեպք, որտեղից ապաքինվել է 327 387  պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 947-ի:

Բացի այդ, պատվաստումների մեկնարկից ի վեր, երկրի մասշտաբով պատվաստված է 2 586 410 քաղաքացի: Այստեղից 1 646 054 քաղաքացի պատվաստված է մեկ դեղաչափով, իսկ երկու դեղաչափով պատվաստված է 940 356 քաղաքացի: