Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 448 նոր դեպք, մահացել` 11 մարդ

17:13, 14.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 448 նոր դեպք, ապաքինվել է 847 վարակակիր, մահացել` 11 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 496 780 դեպք, որտեղից ապաքինվել է 476 229 պացիենտ:

Նմանատիպ