Ադրբեջանի ՊՆ. Հայաստան-Ադրբեջան սահմանին համեմատաբար խաղաղ է, սակայն լարվածությունը պահպանվում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ այժմ Հայաստան-Ադրբեջան սահմանին հարաբերական անդորր է, սակայն լարվածությունը պահպանվում է:

Պաշտպանության նախարարության հայտարարությունը տարածում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը:

Բացի այդ, ադրբեջանական կողմի հայտարարությամբ, նախորդ գիշեր Հայաստանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են 53 անգամ, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ:

Նախարարության տեղեկությամբ, Ադրբեջանի զինված ուժերը պատասխան կրակ են բացել և այժմ ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները լիովին վերահսկում են տեղում ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին իրավիճակը լարվել էր հուլիսի 12-ին: