Ադրբեջանի փոխանցմամբ, Հայաստանի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացնել Օրդուբադի շրջանի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Հայաստանի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացնել Նախիջևանի ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհեր չկան:

Տեղեկությունը հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը: