Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ Հայաստանի կողմից Տերտեր քաղաքի վրա իրականացվում է գրոհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ սեպտեմբերի 28-ի առավոտից Հայաստանի կողմից գրոհի է ենթարկվել Տերտեր քաղաքը: Այս մասին հաղորդում է «Տրենդ»-ը:
Ըստ նախարարության, սա Հայաստանին ուղղված վերջին նախազգուշացումն է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր երեկ, սեպտեմբերի 27-ի առավոտից: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման ու կրակ բացելու մեջ: Տեղեկություններ կան երկու կողմերից զոհերի մասին: