Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկությունն է տարածում առաջնագծում մարտական գործողությունների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, անցած գիշերվա ընթացքում տարբեր տիպի սպառազինությունից հարձակումներ են իրականացվել Խոջավանի, Ֆիզուլիի և Գուբադլիի շրջանների ուղղությամբ:
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը տեղեկություն է տարածում պատասխան կրակի հետևանքով հակառակորդ կողմի կրած վնասների մասին: Այդ թվում, ադրբեջանական կողմի փոխանցմամբ, ոչնչացված է երկու տանկ, երկու գրադի համակարգ և մոտ 14 այլ սպառազինություն: