Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Լեռնային Ղարաբաղում սպիտակ ֆոսֆոր կիրառելու վերաբերյալ մեղադրանքը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Լեռնային Ղարաբաղում սպիտակ ֆոսֆոր կիրառելու վերաբերյալ մեղադրանքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ երկրի զինված ուժերում միջազգային իրավունքով արգելված զինամթերք չկա և Հայաստանի իշխանությունն ապատեղեկատվություն տարածելով փորձում է կոծկել իր հանցանքները, որն իրագործել է Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի զինված ուժերին մեղադրում է Տերտերի, Աղդամի, Աղջաբեդի և Գուբադլիի շրջանների ռմբակոծման մեջ:
Բաքվում հայտարարում են, որ հակառակորդը կրակակետերի դեմ ձեռնարկել է պատասխան միջոցներ և ոչնչացրել զինտեխնիկա և կենդանի ուժ:
Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել է քիմիական զենքի տարրեր պարունակող սպիտակ ֆոսֆոր կիրառելու մեջ: