Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Հայաստանի զորքի կողմից Ադրբեջանի բնակավայրերի ռմբակոծման մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Հայաստանի զորքը ռմբակոծում է Ադրբեջանի բնակավայրերը: Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունում ասում են, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռներ են արձակում Տերտերի, Բարդիի, Աղդամի, Աղջաբեդիի, Ֆիզուլիի և Ջաբրաիլի շրջանների ուղղությամբ:
Բաքվում ասում են, որ Ադրբեջանի ուղղությամբ ուժերն արդյունավետ կերպով շարունակում են հակագրոհի գործողությունը Ջաբրաիլի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Հայաստանի զորքի ռմբակոծման հետևանքով զոհվել է 27 խաղաղ քաղաքացի, տուժել՝ 141-ը: