Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ:

Նախարարության տարածած տեղեկությամբ, Հայաստանի զինված ուժերը շարունակում են ռմբակոծել Տերտերի, Աղդամի և Գորանբոյի շրջանները:

Հայաստանը հերքում է Տերտերի ռմնբակոծման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը: Այս մասին երկրի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Ստեփանյանի խոսքով, Ադրբեջանն առավոտյան հյուսիս, հարավ և հյուսիս-արևելք հատվածում վերսկսել է մարտական գործողությունները: