Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ

19:18, 10.08.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ: Նախարարությունից հայտնում են, որ Վեդիի շրջանի Արազդեյենի անցակետի մոտ տեղակայված հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում տեղակայված ադրբեջանական զինուժի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ադրբեջանական կողմից ոչ ոք չի տուժել:

Նախարարության տվյալներով, ադրբեջանական զինուժը հակառակորդին պատասխանել է պատասխան կրակով, իսկ օպերատիվ իրավիճակը տեղում վերահսկում է ադրբեջանական կողմը:

Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել միջադեպը:

Նմանատիպ