Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հայ զինվորականները գնդակոծել են Ադրբեջանի դիրքերը

13:37, 11.08.2021

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայ զինվորականները գնդակոծել են Ադրբեջանի դիրքերը:

Նախարարության փոխանցմամբ, Բասարկեչյարսկի շրջանի Զերքենդի ավանում տեղակայված հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Քելբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրում տեղակայված ադրբեջանական զինուժի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ադրբեջանական կողմից ոչ ոք չի տուժել:

Նախարարության տվյալներով, օպերատիվ իրավիճակը տեղում վերահսկում է ադրբեջանական կողմը:
Հայկական կողմն առայժմ չի մեկնաբանում:

Նմանատիպ