Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երկրի զորամիավորումները մուտք են գործել Աղդամի շրջան (վիդեո)
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երկրի զորամիավորումները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջան: Տեղեկություն այս մասին տարածում է տեղի մամուլը:
«Եռակկողմ համաձայնության հիման վրա, որն ստորագրել են Ադբրեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը, նոյեմբերի 20-ին, Ադրբեջանի զորամիավորումները մուտք են գործել Աղդամի շրջան»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության մեջ:
Ադրբեջանի զորքի տեղաշարժը պատկերող տեսագրությունը տարածվում է սոցիալական ցանցով:
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնության հիման վրա նոյեմբերի 20-ին Աղդամի շրջանը պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ: