Ադրբեջանի իշխանությունը Հայաստանին մեղադրում է քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծելու մեջ:
Ադրբեջանական մամուլը վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը գրում է, որ մարդասիրական հրադադարի ռեժիմը կոպիտ խախտելով, Հայաստանի զինված ուժերը ռմբակոծել են Տերտեր քաղաքի և Տերտեր շրջանի գյուղերը:
Ադբրեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Հայաստանի իշխանությունը ռազմական գործողություններին ներգրավում է անչափահասների, որը Ժնևյան կոնվենցիայի խախտում է:
Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեության նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ՝ դրա սառեցումը: