Ադրբեջանի իշխանության փոխանցմամբ, Հայաստանի զորքի կողմից բնակավայրերի ռմբակոծման հետևանքով զոհվել է 47 խաղաղ բնակիչ

Ադրբեջանի իշխանության փոխանցմամբ, Հայաստանի զորքի կողմից բնակավայրերի ռմբակոծման հետևանքով զոհվել է 47 խաղաղ բնակիչ:

Բաքվում հայտարարում են, որ հրթիռային և հրետանային հարձակումների հետևանքով տուժել է 22 խաղաղ քաղաքացի:

Ադրբեջանի դատախազության փոխանցմամբ, ռմբակոծման հետևանքով վնասվել է 1666 տուն, 84 բազմաբնակարան շենք և 301 քաղաքացիական օբյեկտ:

Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի կառավարությանը մեղադրում է մարդասիրական հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և հայտարարում, որ Հայաստանի զինված ուժերն առավոտից  հրթիռակոծում են Գերանբոյի, Տերտերի, Աղդամի և Աղջաբադի շրջանները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մարտերի հետևանքով Հայաստանի զինված ուժերն ունեն կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ: